ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Ոչ մի տարբերություն

Ոչ մի տարբերություն
16.11.2024 | 10:37

Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նույնն է, ինչ 2021թ. ընտրված Նիկոլը:

Ոչ մի տարբերություն:

ՈՒշադրություն դարձրեք ԱՄՆ-ի կառավարման թրամփյան

կառուցվածքի նախագծին, Պենտագոնի նկատմամբ վերաբերմունքին,

առանցքային պաշտոններում առաջադրած թեկնածուններին,

անգամ լոզունգը ՝ խաղաղություն, նույնն է, ինչպես ջրի երկու կաթիլ:

Երկուսն էլ նույն ուժերի կուլիսային պայմանավորվածության շնորհիվ ապահովեցին իրենց հաղթանակը:

Ինչպես Նիկոլը Հայաստանի Հանրապետության լիկվիդացիոն տնօրենն է, այդպես էլ Թրամփն ԱՄՆ -ի սնանկացման, բանկրոտի տանելու գլխավոր մենեջերը:

Բրիտանական երբեմնի գաղութ ԱՄՆ -ին, Թրամփը կվերադարձնի ի շրջանս յուր, եթե մինչ ապրիլ, հենց Հանրապետական կուսակցությունը չսանձահարի նրան:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3324

Մեկնաբանություններ